BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Երբ վտանգ կա, չեն սպասում կրակելու հրամանին»

«Երբ վտանգ կա, չեն սպասում կրակելու հրամանին»
05.07.2016 | 00:25

Երկարատև լռությունից հետո պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անդրադարձավ համացանցում մեծ աղմուկ բարձրացրած տեսանյութին, որը, ըստ տարածողների, նկարահանվել էր ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ: Տեսանյութում երևում է՝ ինչպես են հայ զինծառայողները տեսասարքերի միջոցով ֆիքսում հակառակորդի մեծաթիվ ուժերի առաջխաղացումը և սպասում օգնության: Համացանցում քննադատություններ էին հնչում, թե զինվորները անօգնական վիճակում են եղել, չիմանալով՝ կրակե՞լ, թե՞՝ ոչ, և արդյոք օգնություն կստանա՞ն թիկունքից:

Հայաստանի պաշտպանության նախարարը Գյումրիում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով տեսանյութին, հակադարձեց, թե մարտական գործողությունների ժամանակ կրակելու թույլտվություն ստանալու անհրաժեշտություն չկա՝ «և Հայաստանում, և Ղարաբաղում պաշտպանության բանակի յուրաքանչյուր օղակ իրեն ընձեռված մարտական խնդիրների կատարման շրջանակում ինքնուրույն է գործում»:

«Այն տեսանյութը, որը տեղադրվել էր, այդ դիրքում տեխնիկական միջոցների առկայության պայմաններում է, որ հենց տվյալ մարտական գործողության ժամանակ տվյալ դիրքի անձնակազմը հասել է հաջողության՝ ամբողջությամբ ոչնչացնելով, հետ մղելով հենց այդ խումբը»,- ասաց Օհանյանը՝ շարունակելով. «Այդպիսի բան չի կարող լինել երբևիցե: Գիտե՞ք, կա ընդհանուր առմամբ նաև բնազդային իրավիճակ. ոչ մեկ, դիրքում գտնվելով, երբևիցե երբ վտանգ է զգում, չի սպասի վերադասի հրամանին՝ կրակե՞լ, թե՞ չկրակել, իր կյանքը փրկելու համար: Եվ այդ խոսակցությունները հենց այնպես խոսակցություններ են, էնպես որ՝ էդ հարցերին մի հավատացեք»:


Սեյրան Օհանյանը անդրադարձել է նաև 200 միլիոն դոլարի վարկի դիմաց ռուսական զենքի առաքմանը: Թեև վարկային պայմանագիրը կնքվել է մեկ տարի առաջ, ռուսական զենքը Հայաստան չի հասել: Հարցին, թե ինչո՞ւ է ուշանում զենքի առաքումը, նախարարը պատասխանեց. «Թողեք այդ գործով զբաղվի պաշտպանության նախարարության ղեկավարությունը: Պայմանագրերը 80 տոկոսով ստորագրված են, դրանց շարունակական ներմուծումը սկսվել է դեռ երեկ, այսօր շարունակվում է»: Ռուսական ուշացող զենքին ու աղմկահարույց տեսանյութին վերաբերող հարցերից բացի, պաշտպանության նախարարն անդրադարձավ նաև ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի կորցրած 800 հեկտար տարածքի թեմային՝ ընդգծելով, թե անհրաժեշտության դեպքում, այդ տարածքները կարող են արագ վերադարձնել: «Յուրաքանչյուր հայկական հողակտոր մեզ համար սուրբ է, լինի մշակված, թե անմշակ: Բայց այդ հողերը, այդ մի քանի դիրքերը գտնվում են պաշտպանության բանակի վերահսկողության ազդեցության տակ՝ անհրաժեշտության դեպքում արագ, նախաձեռնողական գործողություններով, լիարժեքորեն վերադարձնելու, էսպես, ունակության շրջանակներում»,- ասաց Օհանյանը:

Դիտվել է՝ 2287

Մեկնաբանություններ